Նիկոլ Փաշինյանը չի կարդացել և չի հասկանում Մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։ Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, թե ում են ուղղված Փաշինյանի այն հայտարարությունները, թե «Քոչարյանը պետք է նստի», քաղաքական գործիչը նշել է, որ դրանք հասցեագրված են հենց այն մարդկանց, ում Փաշինյանն արդեն 8 տարի հրահանգներ է տալիս։ «Սա առաջին դեպքը չէ։ Նման հրամանների պատճառով արդեն երեք անգամ եղել եմ բանտում։ Եթե Եվրոպայում որևէ քաղաքական գործիչ նման հայտարարություն աներ, նա պարզապես կվերանար քաղաքական ասպարեզից և հենց նույն պահին ստիպված կլիներ հրաժարական տալ»,- նշել է Քոչարյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը չի ընկալում ՄԻԵԴ-ի որոշման էությունը․ «Այդ որոշումն այն մասին է, որ սպանությունների դեպքերը մինչ օրս բացահայտված չեն։ Այն առաջին հերթին վերաբերում է հենց իրեն․ արդեն 8 տարի իշխանության է և այդպես էլ չի բացահայտել գործը»։
Source: https://news.am/hy/news/1037249
Football
Փաշինյանը չի կարդացել և չի հասկանում Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ որոշումը․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։