Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և պետք է ուղղակի ընդունել դա։ Այս մասին, պատասխանելով РИА Новости գործակալության հարցին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ավելի վաղ Մեդվեդևը նշել էր, որ Փաշինյանը կարող է «ցավոտ վայրէջք կատարել» ԵԱՏՄ-ի և Եվրամիության «աթոռների միջև»՝ մի կողմից փորձելով Երևանը «քաշել» դեպի ԵՄ, իսկ մյուս կողմից՝ ձգտելով պահպանել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացվող օգուտները։

«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով՝ Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- ասել է Մեդվեդևը։

Source: https://news.am/hy/news/1038034