Լոռու մարզում 10 մարդ է ձերբակալվել քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է:

Նշենք, որ Պապիկյանի հրապարակած տեսանյութում երեւում է, որ Պապիկյանը հրահանգում է ոստիկաններին «կարգի հրավիրել խուլիգաններին»։

Source: https://news.am/hy/news/1035967