Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հրապարակմանը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ մեծ ընկերը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ ՝ խաղաղություն և բարգավաճում Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, տեսլականը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։
Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը կսկսեն միասին շարժվել «Թրամփի ուղիով» դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր մեծ ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։
Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք կբարձրացնենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան աննախադեպ բարձունքների։
Դարձնենք (Հայաստանը) կրկին մեծ» — MAGA»,- ասվում է գրառման մեջ։
Թրամփը աջակցել է Փաշինյանի թեկնածությանը Հայաստանում առաջիկա ընտրություններում
Source: https://news.am/hy/news/1038975
Armenia
Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Նիկոլ Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։