ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 27-ին մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է նախարարությունը։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտն ունի արտահանման զգալի ներուժ և կարևորել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։
Նա ընդգծել է, որ 2025 թվականին Հայաստանը ներառվել է ջրային կուլտուրաներ և դրանց արտադրանքը ԵՄ երկրներ արտահանելու թույլտվություն ունեցող երկրների ցանկում։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող օրենսդրական և իրավական փոփոխությունների ընթացքը՝ ուղղված ԵՄ պահանջներին համապատասխանեցմանը և արտահանման գործընթացների բարելավմանը։
Տաթևիկ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության և ITC-ի շարունակական աջակցությունը`ուղղված ոլորտի զարգացմանը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել հայկական ձկնամթերքի ներկայությունը միջազգային շուկաներում։
Source: https://news.am/hy/news/1039011
Armenia
Ներկայացվել է ԵՄ պահանջներին համապատասխանեցման և արտահանման գործընթացների բարելավման ընթացքը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։