Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով: Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում: Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ: Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավորումների համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 մլն դրամ:
Source: https://news.am/hy/news/1039898
Armenia
Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։