Երկու անգամ այս ծառն ուսումնասիրվել է ու հսկայական փտախտով մնացել տեղում, բայց սա թողած 9 փողոցներում հազար առողջ ծառ են հատել։ Այս մասին Facebook–ի իր էջումգրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով Կասկադում տապալված ծառին։
Նա, մասնավորապես գրել է. «Վա՜յ, վու՜յ, Կասկադում ծառ տապալվեց ու քոմենթներ…
2023թ. Կասկադի երկայնքով ծառերը հատելու էին։ Մեծ աղմուկ եղավ, ցույց։ Ես, Արման Վերմիշյանը և ՀՈԱԿ-ի տնօրենը զննեցին ծառերը, բոլորից հանեցինք ծառահատման տոմսերը, Լեգոյանն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչու են հատումը ստորագրել։
Այս ծառը նայելուց, ես ու Արմանն ասեցինք, որ սա եթե հատեիք ճիշտ կանեիք։ Ծառերը մնացին մինչ օրս։
Քաղաքապետը՝ ի պատասխան նամակիս, թե առողջ ծառերն ինչու՞ են հատում, գրեց, որ կազմակերպությունը կրկին կուսումնասիրի։
Այսինքն, 2 անգամ այս ծառն ուսումնասիրվել է ու հսկայական փտախտով մնացել տեղում, բայց սա թողած 9 փողոցներում հազար առողջ ծառ հատեցի՞ք։
Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Երևան քաղաքում իրականացվող հազարավոր ծառերի ոչնչացման ծրագրի մասին։
Երևանցինե՛ր, տեր եղեք ձեր ծառերին, ամեն հատված ծառի ետևում ձեր հարազատների առողջությունն է»։
Source: https://news.am/hy/news/1039925
Armenia
Կասկադում ծառ տապալվեց. այնհսկայական փտախտով մնացել էր տեղում, բայց 9 փողոցներում հազար առողջ ծառ են հատել. Վարդանյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։