Հայաստանի Գագարին գյուղում մի քանի ժամ առաջ տեղի է ունեցել արհեստական բանականության առաջին ֆաբրիկայի բացումը, որի ներդրումների ծավալը կազմում է 70 միլիոն դոլար։ Այս մասին հունիսի 1-ին Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա հայտնել է, որ հունիսին արհեստական բանականության ֆաբրիկա կբացվի նաև Հրազդանում, ինչը կարող է Հայաստան բերել մինչև 5 միլիարդ դոլար։
«Սա նշանակում է, որ Հայաստանն էլ ավելի ակտիվորեն է թևակոխում տեխնոլոգիական և տնտեսական տրանսֆորմացիայի փուլ»,- նշել է Փաշինյանը։
Հայաստանում բացվել է NVIDIA Blackwell B300-ի հիմքով տարածաշրջանում առաջին ԱԲ-գործարանը
Source: https://news.am/hy/news/1040010
Armenia
Մի քանի ժամ առաջ Հայաստանում բացվեց արհեստական բանականության առաջին գործարանը․ Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։