«Մեզ պետք է այնպիսի իշխանություն, որը դատական համակարգը ճնշման ներքո չի պահում»։ Այս մասին մայիսի 31-ին Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Ըստ նրա, պետք է ներդրվի դատաիրավական համակարգում սխալների համար պատասխանատվության համակարգ։ Թաթոյանը հավելել է, որ չպետք է լինեն դատավորներ, որոնք գտնվում են գործադիր իշխանության հովանավորության ներքո։

Նա ընդգծել է, որ գործադիրը նաև չպետք է միջամտի դատախազների աշխատանքին։

Թաթոյանը նշել է, որ այսօր կան դատավորներ, որոնք առաջնորդվում են գործադիր իշխանության հրահանգներով, այդ թվում՝ կալանավորում են մարդկանց։

Նա պարզաբանել է, որ այսօր կան դատավորներ, որոնք ավելի մեծ եռանդով են սպասարկում իշխանություններին, որպեսզի չպատժվեն նախկին իշխանությունների օրոք կատարած գործողությունների համար։

«Այսօր իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են իրենց գործողությունների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու համար»,- հավելել է Թաթոյանը։

Source: https://news.am/hy/news/1039740