Մայիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հենրիկ Սերոբյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 26-ամյա Նիկոլայ Մ․-ի նկատմամբ։
Նա մայիսի 22-ին մասնակցություն է ունեցել Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարին՝ ոչ սթափ վիճակում վարելով «Lexus» մակնիշի ավտոմեքենան, իսկ նրա հետ մասնակցություն ունեցած 29-ամյա մոտոցիկլավար Էրիկ Տ․-ն տեղում մահացել էր, իսկ վերջինիս ուղևոր՝ 32-ամյա Գոհար Ա․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո, դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժել է քննիչի միջնորդությունը և Նիկոլայ Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց որոշում է կայացրել 2 ամսյա տնային կալանքը։
Source: https://news.am/hy/news/1038307
Armenia
«Lexus»-ի և մոտոցիկլի մասնակցությամբ ողբերգական վթարի «Lexus»-ի ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։