Բրիտանական AC Cars ընկերությունը ներկայացրել է նոր սպորտային ավտոմեքենա՝ AC Cobra Coupé, որը լեգենդար Cobra-ի ժամանակակից տարբերակն է՝ փակ թափքով և մինչև 799 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով։
Նորույթը պետք է դառնա ընկերության պատմության մեջ ամենակարևոր մոդելներից մեկը։ AC Cars-ի ղեկավարությունը հույս ունի, որ հենց այս ավտոմեքենան կօգնի ապրանքանիշին դուրս գալ համաշխարհային մակարդակ և զգալիորեն մեծացնել վաճառքները, գրել է Autocar-ը։
Արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։ Ավտոմեքենայի արժեքը կկազմի մոտ 399 հազար ֆունտ սթեռլինգ (մոտ 470–475 հազար եվրո)։
Նոր Cobra Coupé-ն ներշնչված է 1964 թվականի հազվագյուտ մրցարշավային AC Cobra մոդելով, որը մասնակցել էր «Լե Մանի 24 ժամը» հայտնի մրցարշավին։ Միևնույն ժամանակ, ավտոմեքենան ստեղծվել է Cobra Roadster ռոդսթերի հիման վրա, որը ներկայացվել էր 2024 թվականին։
Կափարիչի տակ տեղադրված է Ford-ի արտադրության 5 լիտրանոց V8 շարժիչ։ Հիմնական տարբերակը զարգացնում է 450 ձիաուժ, իսկ ավելի հզոր տարբերակները՝ մինչև 720 ձիաուժ։ Ամենաէքստրեմալ Clubsport Edition տարբերակը զարգացնում է 799 ձիաուժ և կթողարկվի սահմանափակ՝ ընդամենը 99 օրինակով։
Ավտոմեքենան ունի թեթև ալյումինե շրջանակ և ածխաթելից թափք, ինչն օգնում է նվազեցնել քաշը և բարելավել դինամիկան։ Չնայած շատ բարձր հզորությանը՝ ընկերությունում ակնկալում են մեքենայի զանգվածը պահել 1 600 կիլոգրամից պակաս։
Արտաքնապես մոդելը համատեղում է հին Cobra-ների դասական գծերը ժամանակակից դիզայնի հետ։ Սրահում ևս շեշտը դրվել է ռետրոյի և նոր տեխնոլոգիաների խառնուրդի վրա․ ավանդական կլոր ցուցիչները համադրվում են փոքր թվային էկրանի հետ։
Նոր Cobra-ն նախորդ մոդելներից ավելի լայն է ստացվել։ Մշակողները դա բացատրում են անվտանգության ժամանակակից պահանջներով և տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում, ավտոմեքենան վաճառելու ցանկությամբ։
Այսօր AC Cars-ը ձեռքով հավաքում է տարեկան մոտ 100 ավտոմեքենա, սակայն ընկերությունը ցանկանում է մեծացնել ծավալներն ավելի քան տասն անգամ՝ հասցնելով տարեկան ավելի քան 1 000 մեքենայի։ Դրա համար նախատեսվում է Մեծ Բրիտանիայում բացել նոր գործարան։
Բացի Cobra Coupé-ից, ընկերությունը պատրաստվում է վերածնել նաև ապրանքանիշի այլ պատմական մոդելներ, ինչպես նաև զարգացնել ավտոմեքենաների էլեկտրական տարբերակները։
Source: https://news.am/hy/news/1039393
World
Լեգենդի շռնդալից վերադարձը․ AC Cobra Coupé սպորտային մեքենան թողարկվում է Ford V8 շարժիչով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։