«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Երեւանի կենտրոնում։

Նրան ուղեկցում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փաշինյանին Երեւանում սակայն այնքան էլ ջերմ չեն ընդունել։ Հրապարակված կադրերից երեւում է, որ քաղաքացիները հրաժարվում են վերցնել Փաշինյանի նվիրած քարտեզը։

«Կիսատ Հայաստանի քարտեզ ինձ պետք չէ. քաղաքացին հրաժարվեց վերցնել Փաշինյանի քարտեզը»,– ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի էլ անհաջողություն մաղթեց իշխող ուժին. «Ես Ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին»։

Source: https://news.am/hy/news/1035904