«Միլիարդավոր վարկեր ու բյուջետային միջոցներ մեր՝ հարկատուներիս և մեր սերունդների հաշվին վերցրել են ու հիմա փորձում են դա մեզ կրկնակի թանկ վաճառել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Անունը դրել են հանրային հաշվետվություն և զորահանդես են կազմակերպում։
Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե Հայաստանի կործանումը ցանկացող արտաքին թշնամիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել:
Երկրի ներսում հանրային ատելության, թշնամանքի և բախումների ձգտող իշխանությունը համազգային տապալումն է տոնում»։
Source: https://news.am/hy/news/1038015
Armenia
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։