Միավորված ազգերի կազմակերպությունում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրավանին պաշտոնապես հերքել է ԱՄՆ-ի այն մեղադրանքները, թե Թեհրանն է պատասխանատու ԱՄԷ-ի «Բարաքա» ատոմակայանի վրա անօդաչու սարքով կատարված հարձակման համար։ Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:
Իրավանին պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Ֆու Կոնգին՝ կտրականապես մերժելով ԱՄՆ-ի մեղադրանքները։ Այդ մեղադրանքները հնչել էին մայիսի 19-ին Անվտանգության խորհրդի 10153-րդ նիստի ժամանակ, որտեղ Վաշինգտոնը Իրանին էր պատասխանատու համարել Արաբական Միացյալ Էմիրությունների ատոմակայանի վրա կատարված հարձակման համար:
Իրանը պահանջել է, որ այս նամակը տարածվի որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։ Իրավանին ԱՄՆ ներկայացուցչի մեղադրանքներն անվանել է անհիմն ու անապացույց։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան կողմը պարզապես գլխիվայր է շրջել իրականությունը։
Միևնույն ժամանակ, Իրավանին ընդգծել է, որ Իրանն ինքն է բազմիցս թիրախ դարձել իր խաղաղ միջուկային օբյեկտների վրա կատարված հարձակումների ժամանակ (օբյեկտներ, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ), ընդ որում՝ հենց այն երկրի կողմից, որն այսօր մեղադրանքներ է հնչեցնում իր հասցեին:
Source: https://news.am/hy/news/1037709
World
Իրանը պաշտոնապես հերքել է ԱՄԷ-ում գտնվող Բարաքահի ատոմակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։