Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոկադամը հայտնել է, որ իրանցի 20 նավաստիները, որոնց նավը ծանծաղուտի մեջ էր հայտնվել Սինգապուրի ջրերում, Իսլամաբադից վերադարձել են հայրենիք, հաղորդում է Tasnim-ը։
«Ես անկեղծորեն գնահատում եմ Պակիստանի հարգարժան կառավարության մարդասիրական և բարյացակամ գործողությունները՝ ուղղված իրանցի 20 նավաստիների ազատ արձակմանը, որոնք աննախանձելի իրավիճակում էին հայտնվել Սինգապուրի ջրերում իրենց նավի կալանման պատճառով։
Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Պակիստանի հարգարժան վարչապետ պարոն Մոհամմադ Շահբազ Շարիֆին և Պակիստանի արտաքին գործերի նախարարությանը՝ հատկապես փոխվարչապետ և արտգործնախարար պարոն Իսհակ Դարին, ինչպես նաև պատկան մյուս մարմիններին՝ իրենց անդուլ ջանքերի համար»,- սոցիալական ցանցերում գրել է իրանցի դիվանագետը։
Դեսպանը նշել է, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ նավաստիները Սինգապուրից տեղափոխվել են Իսլամաբադ և մի քանի ժամ առաջ վերադարձել հայրենիք։
Source: https://news.am/hy/news/1037306
Football
Իրանը հայտնել է Սինգապուրի ջրերում ծանծաղուտի մեջ հայտնված 20 նավաստիների հայրենիք վերադառնալու մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։