Ամերիկյան Վիրջինիա նահանգի դատարանը կարճել է քրեական գործը այն դպրոցի նախկին փոխտնօրենի նկատմամբ, որտեղ վեցամյա տղան դասի ժամանակ հրազենային վնասվածք էր հասցրել իր ուսուցչուհուն, հաղորդում է BBC News-ը:
Էբոնի Փարքերին մեղադրանք էր առաջադրվել երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ այն բանի պատճառով, որ նա, ենթադրաբար, անտեսել էր նախազգուշացումներն առ այն, որ իր ղեկավարած տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտներից մեկի մոտ ատրճանակ կա:
Նրա պաշտպանական կողմը պնդում էր, որ մեղադրանքը չի համապատասխանում նահանգի օրենսդրական պահանջներին, և շրջանային դատարանի դատավոր Ռեբեկա Ռոբինսոնը համաձայնել է դրա հետ՝ մերժելով մեղադրանքի բոլոր ութ կետերը, ներառյալ՝ կյանքի հանդեպ անփույթ վերաբերմունքը:
Երբ դատավորը հանել է մեղադրանքները, Փարքերը գլուխը դրել է սեղանին և արտասվեց:
2023 թվականի հունվարին երեխան մեկ կրակոց էր արձակել ուսուցչուհի Էբիգեյլ Ցվերների ուղղությամբ: Վերջինս վիրահատվել էր, երբ գնդակը անցել էր նրա ձեռքի միջով և դիպչել կրծքավանդակին։ Երեխայի մայրը՝ 26-ամյա Դեյա Թեյլորը, բանտախցում պատիժ է կրել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, որը կապված է եղել հարձակման ժամանակ օգտագործված զենքի հետ:
Source: https://news.am/hy/news/1037329
Football
ԱՄՆ-ում դատարանը կարճել է գործն այն դպրոցի փոխտնօրենի դեմ, որտեղ 6-ամյա տղան կրակել էր ուսուցչուհու վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։