Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի դեռ Վաշինգտոնը չի ապասառեցրել արտերկրում գտնվող իրանական ակտիվները։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է «Fars» լրատվական գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ Իրանի պատվիրակության անդամները Կատար կատարած այցի ընթացքում փորձում են հարթել վերջին տարաձայնությունները, որոնք վերաբերում են նախկինում սառեցված միջոցներին հասանելիություն ստանալու մեխանիզմին։

Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը տեղեկացրել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործարքի մաս կազմող փոխըմբռնման հուշագրի շրջանակում հնարավոր է ապասառեցվի շուրջ 24 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվներ։

Source: https://news.am/hy/news/1038476