Ամիօ բանկը զարգացնում է մարդակենտրոն և ճկուն (agile) աշխատանքային մշակույթ՝ ներդնելով ժամանակակից լուծումներ ուսուցման, զարգացման և կատարողականի կառավարման ոլորտներում։

Ամիօն իրագործում է մի շարք ուսուցման և զարգացման ծրագրեր․

Amio Base ծրագրի շրջանակում բանկի նոր աշխատակիցները ստանում են հաստիքի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները։

Amio Academy առցանց ուսումնական հարթակը հնարավորություն է տալիս աշխատակիցներին կրթվել առցանց՝ իրենց հարմար ժամանակ։

Amio LeadUP առաջնորդության զարգացման ծրագիրը նախատեսված է բանկի միջին և բարձր օղակի ղեկավարների համար, ծրագրի նպատակն է առաջնորդության մշակույթի ամրապնդումն ու ղեկավարման կարողությունների զարգացումը։

Ամիօ բանկում աշխատակիցները մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կոնֆերանսների։ Բանկում զարգացած է նաև ներքին ուսուցման մշակույթը, որի շրջանակում հենց բանկի աշխատակիցներն են գիտելիքներով կիսվում գործընկերների հետ։

Ամիօն թիմի մոտիվացվածության և արդյունավետության համար մշակել է նաև Կատարողականի կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս սահմանել հստակ անհատական նպատակներ և ապահովել արդյունքների ու կարողունակությունների թափանցիկ գնահատում յուրաքանչյուր աշխատակցի համար։

Ամիօ բանկի աշխատակիցները ստանում են նաև առավելությունների փաթեթ, որում ներառված են․

Ամիօում կրթական և կատարողականի կառավարման համակարգերը կառուցված են բանկի հիմնարար արժեքների՝ մարդակենտրոնության, ազնվության և շարունակական զարգացման վրա։ Այս մոտեցումը նպաստում է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ աշխատակիցների աճն ու մասնագիտական զարգացումը հաջողության կարևոր նախադրյալներ են։

Ծանոթացեք Ամիօ բանկի թափուր հաստիքներին այստեղ։

Source: https://news.am/hy/news/1038525