Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է իր վերջին առաջարկի վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը։ Այս մասին հայտնում է Nour News գործակալությունը:
«Հիմնվելով իրանական բանաձևի 14 կետից բաղկացած նախնական տեքստի վրա՝ հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել մի քանի անգամ», - գործակալությունը մեջբերում է Բաղայիի խոսքերը:
«Մենք ստացել ենք ամերիկյան կողմի տեսակետները և ուսումնասիրում ենք դրանք», - հայտարարել է նա:
Գործակալությունը հստակեցնում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակում հրադադարի մասին առաջարկվող փաստաթղթի ձևակերպումների շուրջ։
Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Պակիստանի միջոցով փոխանցել է Իրանի կողմից նախկինում ուղարկված առաջարկների պատասխանը։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Թեհրանը դիտարկում է տեքստը, սակայն պատասխանը դեռ պատրաստ չէ։
Source: https://news.am/hy/news/1037141
Football
Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանն իր վերջին առաջարկին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։