ԱՄՆ-ը սպառնում է չեղարկել ՄԱԿ-ում պաղեստինցի դիվանագետների վիզաները՝ ձգտելով հասնել նրան, որ համաշխարհային կազմակերպությունում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հանի իր թեկնածությունը Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) փոխնախագահի պաշտոնից: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներքին փաստաթղթերին:
Ըստ ստացված տեղեկությունների՝ չորեքշաբթի օրը՝ մայիսի 20-ին, Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հեռագիր են ստացել՝ պահանջով ծանուցել Պաղեստինին, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու Մանսուրի մտադրությունը «սնում է լարվածությունը» և սպառնում է ձախողել Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը: «Մենք պատասխանատվության կենթարկենք Պաղեստինի [ազգային] վարչակազմին, եթե պաղեստինյան պատվիրակությունը չհանի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահի պաշտոնի թեկնածությունը», - գործակալությունը մեջբերում է հեռագրի տեքստը: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը հավանական է համարել ՄԱԿ-ում Պաղեստինի պատվիրակության անդամների վիզաների չեղարկումը:
Գործակալությունը հիշեցնում է, որ Մանսուրն ավելի վաղ հանել էր իր թեկնածությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնից, սակայն Վաշինգտոնը մտավախություն ունի, որ նույնիսկ ավելի ցածր պաշտոնում նրա ընտրվելը կարող է հանգեցնել նրան, որ Պաղեստինի ներկայացուցիչը նախագահի Գլխավոր ասամբլեայի առանձին նիստերում:
Ապրիլի վերջին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է չարաշահել ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկրի կարգավիճակը: Դիվանագետը նշել էր, որ ՄԱԿ-ի ԳԱ Տեղեկատվության կոմիտեի 48-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար մուտքի վիզա չեն տրամադրել նաև ռուսական պատվիրակության ներկայացուցչին , (չնայած ժամանակին ներկայացված փաստաթղթերին): Նեբենզյան հույս էր հայտնել, որ ՄԱԿ-ի Քարտուղարությունը սպառիչ միջոցներ կձեռնարկի այս արատավոր քաղաքականացված պրակտիկան դադարեցնելու համար՝ ընդհուպ մինչև արբիտրաժային ընթացակարգերի գործարկումը:
Source: https://news.am/hy/news/1037156
Football
ԱՄՆ-ը սպառնում է չեղարկել ՄԱԿ-ում Պաղեստինի դիվանագետների վիզաները․ Reuters
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։