Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է օպտիկական սարքավորումների խմբաքանակի առգրավման մասին, որը, իրանական ուժայինների վարկածով, նախատեսված էր երկրի անվտանգությանը սպառնացող խմբավորումների գործունեության համար, հայտնում է Mehr-ը։
ԻՀՊԿ-ի «Համզե Սեյեդ աշ-Շոհադա» բազայի հայտարարության համաձայն, որը տեղակայված է Արևմտյան Ադրբեջան նահանգում, բեռը հայտնաբերվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա գավառի գյուղերից մեկում։
ԻՀՊԿ-ի տվյալներով, սարքավորումները տեղափոխում էին անջատողական խմբավորումների և օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ կապված անձինք։ Առգրավված բեռի կազմում եղել են ժամանակակից հեռադիտակներ և դիտարկման ու հետախուզության համար նախատեսված այլ սարքավորումներ։
Նշվում է, որ ձերբակալվածները փորձել են տեխնիկան սահմանամերձ շրջանից տեղափոխել երկրի մյուս նահանգներ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանի անվտանգության դեմ թշնամական խմբավորումների ցանկացած գործողություն կոշտ կերպով կասեցվելու է։
Source: https://news.am/hy/news/1039816
World
Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգում հետախուզական սարքավորումների խմբաքանակի առգրավման մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։