Մայիսի 26-ին ԿԺԴՀ-ն փորձարկել է բազմաֆունկցիոնալ թեթև հրթիռների արձակման նոր համակարգ և տակտիկական համազարկային կրակի թևավոր հրթիռների համակարգ, որոնք գործում են նաև արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայի հիման վրա։ Այդ մասին մայիսի 27-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
«Տակտիկական թևավոր հրթիռը, որն ունի վերջնական ուղղորդման գործառույթ՝ արհեստական բանականության տեխնոլոգիայի հիման վրա, համակցված բարձր ճշգրտության ինքնավար նավիգացիոն համակարգի և տեղագրական համադրման նավիգացիոն համակարգի հետ, հզոր տակտիկական զենք է, որը պլանավորող և շարժիչային համակցված թռիչքի եղանակով 100 կմ հեռավորության վրա գտնվող թիրախին կհասցնի բարձր ճշգրտության հարված», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ փորձարկումների ընթացքին անձամբ հետևել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ընը։ Հաղորդվում է, որ նա դրական է գնահատել տակտիկական թևավոր հրթիռի ռազմական նշանակությունը։ Սպասվում է, որ խոցման նոր միջոցը կընդունվի հարավային սահմանային շրջանում տեղակայված հեռահար հրետանային բրիգադների սպառազինության կազմում։
«Առանձնահատուկ գնահատանքի է արժանի այն, որ կրակի կառավարման համակարգը և բոլոր արձակման կայանքների ավտոմատ համակարգը լիովին արդիականացվել են ժամանակակից մարտի համապատասխան պայմանները հաշվի առնելով, ինչի շնորհիվ բարձրացել է դրանց կիրառելիությունը մարտական պայմաններում», — ընդգծել է Կիմ Չեն Ընը։
Source: https://news.am/hy/news/1038665
World
Հյուսիսային Կորեան փորձարկել է արհեստական բանականության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված նոր թևավոր հրթիռ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։