ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր նախորդ Ջո Բայդենի որոշումը՝ դատի տալ ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ դեմոկրատին անվանելով «անազնիվ քաղաքական գործիչ»։

Ավելի վաղ նախկին նախագահը դիմել էր դատարան՝ պահանջելով անժամկետ արգելք սահմանել Կոնգրեսում հանրապետականներին իր հուշերի հեղինակի հետ 2016-2017 թվականներին կատարված անձնական զրույցների ձայնագրությունները փոխանցելու վրա։

«Անազնիվ քաղաքական գործիչ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում՝ գրառմանը կցելով հղում Բայդենի որոշման մասին լուրին։

Source: https://news.am/hy/news/1038677