Մայիսի 29-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Շվեյցարական զարգացման կազմակերպության (Helvetas Swiss Intercooperation) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներին՝ ընդգծելով կուտակիչ կայանների կարևորությունը էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պայմաններում։
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ հետագայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությամբ։
Source: https://news.am/hy/news/1039365
Armenia
ՀԾԿՀ-ն և շվեյցարական Helvetas-ը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։