«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ն «վարձկանների» միջոցով է իր քարոզչությունն իրականացնում․ 200-250 հազար դրամով կամավորներ են վարձել, որոնք, դռնեդուռ ընկած, ՔՊ-ի բուկլետներն են բաժանում։
Բայց մեկ միավոր աշխատավարձի դիմաց փորձում են հնարավորինս շատ աշխատեցնել՝ միայն քարոզչությամբ ու բուկլետ բաժանելով չեն զբաղվում, այլ նաեւ մասնակցում են Փաշինյանի երեւանյան քարոզարշավներին, մասսովկա են ապահովում։
Փաստորեն, ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում երիտասարդությանը։ Առանց այն էլ հեշտ գործ չէ ՔՊ մերժող Երեւանում ՔՊ-ի բուկլետը բաժանելը՝ շատերը վռնդում են, կոպտում՝ նրանց նույնացնելով Փաշինյանի հետ։
Source: https://news.am/hy/news/1037686
Armenia
«Հրապարակ»․ ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձկաններին»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։