«Հրապարակ» թերթը գրում է. «2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխը դարձած Սամվել Ալեքսանյանը, որը հունիսի 7-ի ընտրությունների մասնակից ֆավորիտ ուժի` «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ունի, մինչ այս պահն անհասկանալի պահվածք է որդեգրել՝ ընտրությունների հետ կապված։
Նրա շրջապատից վստահեցնում են, որ առայժմ հրահանգ չեն ստացել՝ կոնկրետ ում օգտին են աշխատելու, սակայն կասկածներ ունեն, որ Ալեքսանյանը չի կարողանալու դիմադրել Նիկոլ Փաշինյանին ու հավանական ճնշումներին եւ աշխատելու է իշխանության օգտին։
Մեզ ասացին, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ցուցակագրում են գործարարին պատկանող «սիթիների», «Վեգա» էլեկտրոնիկայի խանութի, Բաղրամյանի ալյուրի գործարանի, ինչպես նաեւ՝ այլ օբյեկտների աշխատողներին, սակայն դեռեւս չեն ասում, թե դա ինչ նպատակ է հետապնդում, միայն հորդորում են՝ գաղտնի պահել ցուցակների կազմման փաստը ու խոստանում են, որ ամսվա վերջին հավելավճարներ կստանան։
Source: https://news.am/hy/news/1038967
Armenia
«Հրապարակ»․ Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում, բայց ո՞ւմ համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։