ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անպատասխանատու է համարում Փաշինյանի հայտարարությունները գազի հարցի վերաբերյալ։

Վանաձորում ԶԼՄ-ների հետ զրույցում, պատասխանելով գազի գնի մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին, Քոչարյանը ենթադրել է, որ Փաշինյանի գաղափարը (այն մասին, որ գազի արժեքը նշանակություն չունի, քանի որ միջոցները շատ են լինելու - խմբ.) վերաբերում է հենց «ՔՊ»-ականներին։ Քաղաքական գործիչը նկատել է, որ 8 միլիարդի կեսն անհասկանալի է, թե որտեղ է։ «Իսկ նա խորհրդակցե՞լ է ժողովրդի հետ, պատրա՞ստ է նա գազի համար կրկնակի շատ վճարել։ Հերթական անպատասխանատու հայտարարությունը»,- ընդգծել է Քոչարյանը։

Ինչ վերաբերում է գազի աղբյուրի մասին հայտարարությանը, ապա Քոչարյանը խորհուրդ է տվել հենց Փաշինյանին հարցնել, թե նա ինչ նկատի ուներ։ Քաղաքական գործիչը հայտնել է, որ իր նախագահության տարիներին թերթաքարային գազի որոնումներն արդյունք չեն տվել. չկան բավարար պաշարներ, որոնք կարելի է օգտագործել։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը նա անվանել է ուղղակի միջամտություն ընտրություններին. այն, ինչի մեջ փորձում են մեղադրել ռուսական կողմին, անում են իրենք։

Բանակի առնչությամբ Քոչարյանն ընդգծել է՝ Փաշինյանը քանդել է բանակը, իսկ նա, ով քանդել է բանակը, չի կարող այն վերականգնել։

Source: https://news.am/hy/news/1039446