Հայաստանը կարող է դառնալ եվրոպական երկիր՝ չհավակնելով ԵՄ անդամակցության։ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչը հարցրել է՝ արդյո՞ք ինչ-որ մեկն իրոք հավատում է, որ ԵՄ-ն կգա Հարավային Կովկաս։ Դահլիճից պատասխանել են՝ ոչ։ «Լավ կլիներ, բայց ոչ։ Աշխարհագրությունը դաժան բան է։ Տեսանելի ապագայում դա անհնար է։ Միայն եթե Թուրքիան ու Վրաստանը դառնան անդամ, և մենք էլ ևս 20 տարի կանգնենք հերթի մեջ, եթե ԵՄ-ն այդ տեսքով մինչ այդ պահպանվի։ Դա կեղծիք է, որը փորձում են «սաղացնել» ժողովրդի վրա։ Մի՛ խաբվեք»,- կոչ է արել Քոչարյանը։
Քաղաքական գործիչը նշել է, որ ոչ ոք չի խանգարում Հայաստանը դարձնել եվրոպական երկիր՝ բարեկեցության մակարդակով, ազատություններով, տնտեսական զարգացմամբ, հատկապես եթե հիշենք, որ Եվրոպայի ամենաբարգավաճ երկրները՝ Շվեյցարիան և Նորվեգիան, ԵՄ անդամ չեն։
«Բայց պետք չէ անել քայլեր, որոնք հղի են խնդիրներով։ Հարավային Կովկասն այլ տարածաշրջան է. հարավում Իրանն է, հյուսիսում՝ Ռուսաստանը, աշխարհում լարված իրավիճակ է։ Երրորդ անգամ ժողովրդի գլխին փորձանք մի՛ բերեք»,- կոչ է արել Քոչարյանը՝ նկատի ունենալով իշխանությունների եվրոպական ձգտումները և Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը։
Source: https://news.am/hy/news/1035480
Հայաստան
Հայաստանը կարող է դառնալ եվրոպական երկիր՝ չհավակնելով ԵՄ անդամակցության. Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։