Մայիսի 28-ին Երևանում կայանալիք շքերթից հետո սպառազինությունը Տիգրան Մեծի պողոտայում կմնա մինչև ժամը 24:00-ն, և այս ֆոնին ընդդիմությունն ասում է, թե ես իբր զորք եմ մտցնում քաղաք՝ հետընտրական գործընթացների համար։ Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա հավաստիացրել է, որ Հայաստանում չեն կարող լինել հետընտրական գործընթացներ, քանի որ, նրա խոսքով, նման բան լինում է այնտեղ, որտեղ ընտրությունների արդյունքները կեղծվում են, իսկ այնտեղ, որտեղ դա տեղի չի ունենում, հետընտրական գործընթացներ լինել չեն կարող։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեն կեղծվում։ «Ով էլ որ փորձում է կեղծել, դա ընդդիմությունն է, որը զբաղված է ընտրակաշառք տալով, և նրանց ամենուր ձերբակալում են»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները կշարունակեն գործել արդյունավետ։ «Ես առաջարկում եմ ծափահարել այն մարմիններին, որոնք կոտրում են ընտրակաշառքների շղթաները»,- ընդգծել է վարչապետը։

Source: https://news.am/hy/news/1038517