Այս տարի մենք զենք ենք արտահանել միջազգային շուկա։ Այս մասին մայիսի 21-ին Արարատ քաղաքում տեղի ունեցող նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախըտրական ցուցակը։
Ըստ նրա՝ Հայաստանը դուրս է եկել սպառազինության միջազգային շուկա։ Փաշինյանը ընտրողներին հրավիրել է մայիսի 28-ին կայանալիք զինվորական շքերթին, որից հետո տեխնիկայի մի մասը, այդ թվում՝ տեղական արտադրության նմուշները, կցուցադրվեն Երևանի Հանրապետության հրապարակին հարող տարածքում։
Նա հավելել է, որ «Արարատցեմենտ» գործարանի ազգայնացումից հետո մասնավոր ներդրողների ներգրավման հարցը կլուծվի միջազգային, բաց և թափանցիկ մրցույթի միջոցով։
Փաշինյանը հավաստիացրել է, որ պետությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակով, բաժնեմաս կունենա գործարանում։
Գործարանի հետ կապված նախկինում իրականացված գործարքը նա անվանել է խարդախություն։ «Այդ գողոնը վերադարձվելու է պետությանը»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը նաև հավաստիացրել է, որ 2018 թվականից ի վեր իշխանությունները քաղաքացիներին շուրջ 1 միլիարդ դոլարի աջակցություն են տրամադրել բնակարան ձեռք բերելու համար, այդ թվում՝ Արարատի մարզի Երասխ և Պարույր Սևակ սահմանամերձ բնակավայրերում իրականացվող բնակարանաշինության ծրագրերի շրջանակում։
Վեդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հավաստիացրել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 280 հազար նոր աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձն աճել է 70%-ով։
«Եթե հաշվի առնենք այդ ժամանակահատվածի գնաճը, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքացիների գնողունակությունն աճել է 50%-ով»,- հավելել է նա:
Source: https://news.am/hy/news/1037259
Armenia
Հայաստանն այս տարի զենք է արտահանել միջազգային շուկա․ Փաշինյան
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Ö‡Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ´Õ¥Õ»Õ¿Õ¥Õ²Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö‚Õ´
ÕÕ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö‚Ö€: news.am
Ô¿Õ«Õ½Õ¾Õ¥Õ¬
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® Õ§Ö‰