Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ժամանակավոր արգելքի մասին պաշտոնական ծանուցում չի ստացվել։ Այս մասին մայիսի 21-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ չի կարող մեկնաբանել համապատասխան սահմանափակումները։ Պապոյանի խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորի» մասնագետներն արդեն ժամանել են Հայաստան։ Նրանք ստուգումներ են իրականացնում առանձին ընկերություններում։ Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնց նախկինում արգելվել էր մուտք գործել ռուսական շուկա։ Դրական եզրակացության դեպքում կվերականգնվի արտահանման հնարավորությունը։
«Ես կարծում եմ, որ դրանք ընթացիկ աշխատանքային հարցեր են։ Չեմ բացառում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ստեղծել մի իրավիճակ, երբ հայ արտադրողները կարող են խնդիրների բախվել Ռուսաստանում։ Մենք պարբերաբար ստանում ենք նման տեղեկատվություն։ Սակայն, դրան զուգահեռ, մեզ հաջողվում է լուծել այդ հարցերը»,- ասել է Կառավարության ներկայացուցիչը՝ որպես օրինակ բերելով «Wildberries» և «Ozon» ընկերությունների հետ կապված իրավիճակները, որոնց հետ կապված խնդիրները, նրա հավաստմամբ, կարգավորված են։
Նա ընդգծել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Ակտիվ աշխատանք է տարվում ռուս գործընկերների հետ։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, որևէ լուրջ խնդիր չի ակնկալվում։
Հարկ է նշել, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից ծաղկի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտն ու արդյունքների ամփոփումը։
Source: https://news.am/hy/news/1037188
Armenia
Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ժամանակավոր արգելքի վերաբերյալ պաշտոնական ծանուցում չի ստացվել․ նախարար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։