Երկրները դիմում են Իրանին՝ առաջարկելով բանակցություններ վարել Հորմուզի նեղուցով անցնելու վերաբերյալ, Al Jazeera հեռուստաալիքին է հայտարարել Թեհրանի Diplo House վերլուծական կենտրոնի տնօրեն Համիդռեզա Ղոլամզադեն։

«Յուրաքանչյուր երկիր, չնայած հռետորաբանությանը, դիմում է Իրանին՝ նավերի անցման պայմանների վերաբերյալ խնդրանքով։ Նախագահ Մակրոնը խոսել է երկրի ղեկավարության հետ և ասել, որ Ֆրանսիան աշխատում է Իրանի հետ, որպեսզի ստանա անցուղուց օգտվելու թույլտվություն, և ընդունում է համաձայնագրի պայմանները։ Այս բոլոր երկրների ռազմավարական նավթային պաշարները սպառվում են, և նրանք պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն», - ասել է նա։

Ըստ իրանցի փորձագետի, Իրանի դիրքորոշումն այն է, որ նեղուցի հարցում իրեն «ամերիկացիների թույլտվությունը պետք չէ»։

«Իրանը պետք է վերահսկի իր սեփական ջրերը, և դրա համար նոր շրջանակներ է ստեղծում», - ասել է Ղոլամզադեն։

Source: https://news.am/hy/news/1036097