Ղազախստանի Պավլոդարի մարզում կործանվել է «Ան-2» թեթև շարժիչավոր ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է նաև անձնակազմի անդամներից մեկը։ Այս մասին մայիսի 27-ին հայտնել են հանրապետության տրանսպորտի նախարարությունից։
Ինքնաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ։ Օդաչուներից մեկը մահացել է։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ժելեզինկա գյուղի մոտակայքում։ Օդանավն օգտագործվում էր ավիացիոն-քիմիական աշխատանքների իրականացման համար։ Գերատեսչության տեղեկություններով՝ փրկարարները երկրորդ օդաչուին դուրս են բերել խցիկից։ Նշվում է, որ նա գիտակցության մեջ է եղել։
Նախնական տվյալներով՝ թռիչքի ժամանակ ինքնաթիռը կարող էր դիպչել էլեկտրահաղորդման գծերին։ Ղազախստանի իշխանությունները միջադեպի հանգամանքների հետաքննություն են սկսել։ Ստուգումն իրականացնում է տրանսպորտի նախարարության տրանսպորտային պատահարների հետաքննության դեպարտամենտը։
Source: https://news.am/hy/news/1038752
World
Ղազախստանում Ան-2 ինքնաթիռի կործանման հետևանքով օդաչու է զոհվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։