Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պաշտպանության և անվտանգության ոլորտում նոր համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին հայտնի է դարձել մայիսի 27-ին՝ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարությունից։
«Մեծ Բրիտանիան պատրաստվում է պաշտպանության և անվտանգության նոր պայմանագիր ստորագրել Լեհաստանի հետ՝ բրիտանական սահմանների պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, կոլեկտիվ պաշտպանության ուժեղացման և Եվրոպական միության (ԵՄ) հետ համագործակցության խորացման նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնագիրը կկնքեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպման արդյունքներով։ Բացի այդ, այս փաստաթուղթը հանդիսանում է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Մեծ Բրիտանիայի ունեցած համանման համաձայնագրերի շարունակությունը։
Կողմերը կքննարկեն Եվրոպայում աճող սպառնալիքները, որոնց թվում են կիբերհարձակումները, լրտեսությունն ու դիվերսիաները։ Հավելվում է նաև, որ պաշտպանական հատվածը նախատեսում է համագործակցություն իրականացնել սպառազինությունների մշակման գործում, ներառյալ՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի համար նախատեսված զինամթերքի և միջին հեռահարության հրթիռների արտադրությունը։
Source: https://news.am/hy/news/1038788
World
Մեծ Բրիտանիան և Լեհաստանը անվտանգության և պաշտպանության ոլորտի համաձայնագիր կստորագրեն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։