Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը հայտնել է, որ հաջորդ տարի կառաջադրվի նախագահի պաշտոնում, երբ գործող պետության ղեկավար Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից, հաղորդել է AFP-ն։
«Ես այլևս չեմ կարող տանել այսպիսի ֆրանսիական քաղաքականությունը, որտեղ կա անկման ընդամենը 50 երանգ, - ասել է 37-ամյա քաղաքական գործիչը, որը դարձել էր Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետը 2024 թվականին։ - Ես որոշել եմ առաջադրվել նախագահի պաշտոնում»։
Նախագահի նոր թեկնածուն՝ հրեական ծագում ունեցող փարիզաբնակը, բացահայտ միասեռականը, Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» կուսակցության ղեկավարը, հույս ունի գլխավորել կենտրոնամետ ճամբարը 2027 թվականի ընտրություններում։
Ատալը կմրցակցի 55-ամյա Էդուար Ֆիլիպի՝ կառավարության նախկին ղեկավարի հետ, որն ավելի վաղ Մակրոնի նախագահության օրոք զբաղեցրել է այդ պաշտոնը և գլխավորում է իր սեփական «Հորիզոններ» կուսակցությունը։ Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Ֆիլիպը կարող է հաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
Ատալը շատ արագ առաջընթաց գրանցեց քաղաքական կարիերայում այն բանից հետո, երբ 20-ից մի փոքր ավելի տարեկանում մտավ քաղաքականություն։ 2017 թվականին նա ընտրվեց Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում, այնուհետև զբաղեցրեց կառավարության խոսնակի, բյուջեի նախարարի և կրթության նախարարի պաշտոնները։ Նա հեռացավ վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ Մակրոնը 2024 թվականի ամռանը ցրեց խորհրդարանը։
Source: https://news.am/hy/news/1037582
World
Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։