Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-նն արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է: Այս մասին, այսօր՝ հունիսի 1–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը:

«45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան: Հին տրոլեյբուս վաղվանից այլևս չի լինելու»,- ասաց Բեջանյանը:

Նշենք, որ նիստը վարում է առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, քանի որ նախընտրական քարոզարշավով պայմանավորված քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձակուրդում է:

Երևանում միայն 1 հին տրոլեյբուս է մնալու, որը նախատեսում են կա՛մ որպես գրադարան, կա՛մ որպես սրճարան շահագործել:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ արդեն, իսկ 30 հատ ձեռք է բերվել ու հաջորդ 45 տրոլեյբուսի ձեռքբերումից հետո ամբողջ տրոլեյբուսային պարկը կթարմացվի:

Source: https://news.am/hy/news/1039888