Մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Թևոսյան փողոցում, թիվ 14 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Ռուբեն Ա․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով վարորդներից Արթուր Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։

Source: https://news.am/hy/news/1035638