Մայիսի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները Տերյան փողոցի 19 հասցեում գործող «Պաուլաներ» ռեստորանում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 56-ամյա Զավեն Հ․-ին, 42-ամյա Վարուժան Գ․-ին, 54-ամյա Գաբրիել Ղ․-ին, Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Մկրտիչ Բ․-ին, 57-ամյա Էդուարդ Ի․-ին և Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Մարատ Ս․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Պարեկները համայնքային ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ռեստորանի աշխատակիցների և մյուս հաճախորդների նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, քաշքշել և հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ։
Կայքի տեղեկություններով ոստիկանությունում Մկրտիչ Բ․-ի անձնական խուզարկությամբ հայնտաբերվել է 7․6 սմ շեղբի երկարությամբ, գաղտնի փականով, ծալովի դանակ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Source: https://news.am/hy/news/1038386
Armenia
Երևանի «Պաուլաներ» ռեստորանից ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի. մեկի մոտ հայտնաբերվել է դանակ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։