Եվրամիությունը մոտենում է Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավվելու վտանգավոր շեմին։ Հունիսի 1-ին այս մասին հայտնել է իտալական L’Antidiplomatico պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպան «վտանգավոր կերպով մոտենում է թեժ հակամարտության», որը կարող է անմիջականորեն անդրադառնալ իր վրա։ Հոդվածի հեղինակը պնդում է, որ ներկայումս բացակայում են այնպիսի նախաձեռնությունները, որոնք կարող են հանգեցնել դիվանագիտական կարգավորման, իսկ իրավիճակն աստիճանաբար մոտենում է «անվերադարձության կետին»։
Հոդվածում նաև նշվում է, որ առանց արտաքին աջակցության ուկրաինական կողմն իբր արագորեն կդադարեր գոյություն ունենալ։ Ընդգծվում է, որ Բրյուսելի ներկայիս կուրսը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Եվրոպայի համար, իսկ դրանից խուսափել, հեղինակի կարծիքով, հնարավոր է միայն ԵՄ ղեկավարության փոփոխության դեպքում։
Առանձին մեջբերվում է «Ազատության դաշինք» կուսակցությունը ներկայացնող ֆինն քաղաքական գործիչ Արմանդո Մեմայի հայտարարությունը, ով քննադատել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին՝ «ռուսական սպառնալիքի» մասին նրա հռետորաբանությունն անվանելով անհիմն։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան չի հրաժարվել դիվանագիտական շփումներից և պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների շարունակմանը, թեև երկխոսության գործընթացն այս պահին դադարեցված է։
Source: https://news.am/hy/news/1040152
World
ԵՄ-ն կարող է հայտնվել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության եզրին․ L’Antidiplomatico
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։