Եվրոպական միությունը դատապարտել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ռուսաստանի փորձը՝ այն բանից հետո, երբ Մոսկվան կոչ է արել հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտման հարցով։
«Հայաստանը, որպես սուվերեն, ժողովրդավարական և անկախ երկիր, լիակատար իրավունք ունի ընտրել իր սեփական ուղին ու գործընկերներին»,- AFP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Անուար Էլ Անունին։
«Ռուսաստանը ձգտում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը և ազդել երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին՝ ճնշման նմանատիպ փորձերին դիմակայելու համար»,- հավելել է նա։
Source: https://news.am/hy/news/1040024
Armenia
ԵՄ-ն դատապարտել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ռուսաստանի ցանկացած փորձ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։