Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) արդեն կիրառում է ընդհանուր թվային ստանդարտներ առևտրային գործառնությունների և այլ ոլորտներում։ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում դրա մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Միավորման մեջ կիրառվում են առևտրային գործառնությունների վերաբերյալ տվյալների փոխանակման ընդհանուր ստանդարտներ, միավորված են թվային առևտրի կանոնները, օգտագործվում են էլեկտրոնային նավիգացիոն կնիքներ, գործում է աշխատաշուկայի ինտեգրված տեղեկատվական համակարգ»,- նշել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ արհետսական բանականության և թվայնացման ոլորտում ԵԱՏՄ-ն արդեն շատ քայլեր է ձեռնարկում։
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ ԵԱՏՄ-ի շրջանակում ինտեգրումը իրական օգուտ է բերում մասնակից պետություններից յուրաքանչյուրին։
«Կարևոր է, որ ֆորումը պետական իշխանության, բիզնեսի, հասարակայնության ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս միասին մշակել ինտեգրման զարգացման և խորացման նոր մայրուղային նախաձեռնություններ։ Այնպիսի ինտեգրում, որն իրական օգուտ է բերում Եվրասիական միության մասնակից պետություններից յուրաքանչյուրին»,- նշել է Պուտինը։
Source: https://news.am/hy/news/1039204
World
ԵԱՏՄ-ն արդեն կիրառում է ընդհանուր թվային ստանդարտներ մի շարք ոլորտներում. Պուտին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։