ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է առնվազն 5 միլիարդ դոլար արժենալ երկրի վրա և հանգեցնել զգալի տնտեսական կորուստների։ Այս մասին հայտնում է Baza Telegram-ալիքը՝ հղում անելով փորձագիտական գնահատականներին։
Ռիսկի հիմնական գործոններից մեկը գազի գնի հնարավոր բարձրացումն է. ներկայումս Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 177,5 դոլարով։ Սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում արժեքը կարող է հասնել եվրոպական մակարդակի (մոտավորապես մինչև 550 դոլարի), պարբերականին հայտնել է Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը։
Այդ դեպքում էներգակիրների համար երկրի լրացուցիչ ծախսերը կարող են տարեկան հասնել շուրջ 800 միլիոն դոլարի։ Բացի այդ, Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել դեպի Ռուսաստան ապրանքների վերաարտահանումից ստացվող զգալի եկամուտները (որոնք վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ են բերել)։
Լուրջ հետևանքներ կարող են լինել նաև արտահանման ոլորտում. հայկական ապրանքների զգալի մասը կողմնորոշված է դեպի ռուսական շուկա, և տնտեսական կապերի խզման դեպքում անհայտ է՝ կհաջողվի՞ արդյոք արագորեն այլընտրանքային գնորդներ գտնել։ Նույնիսկ մատակարարումների պահպանման պարագայում, մաքսատուրքերի սահմանումը կարող է հարվածել առանցքային ճյուղերին, այդ թվում՝ կոնյակի, ծխախոտի և գյուղմթերքի արտադրությանը. այս դեպքում բիզնեսի լրացուցիչ ծախսերը գնահատվում են մոտ 100 միլիոն դոլար։ Որպես ռիսկի առանձին գործոն է մնում նաև աշխատանքային միգրացիայի պայմանների հնարավոր խստացումը։
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ապագայի շուրջ քննարկումներն աշխուժացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունների ֆոնին, որ Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրոպական միության հետ համագործակցության խորացման և գործող ինտեգրացիոն կապերի պահպանման միջև։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Պուտինի խոսքերի, հայտարարել է, որ երկիրը չի պլանավորում օրակարգ բերել ԵԱՏՄ-ին մասնակցության հարցը, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի առաջացել։
Source: https://news.am/hy/news/1035420
Հայաստան
ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է մի քանի միլիարդ դոլար արժենալ Հայաստանի համար․ Baza
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։