Բունդեսվերի գլխավոր տեսուչ Կարստեն Բրոյերը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա ամենաուշը 2029 թվականին:
«Տարբեր ցուցանիշներ՝ սպառազինության և անձնակազմի ավելացումը, տնտեսական ու քաղաքական իրադարձությունները, համընկնում են մեկ կետում՝ 2029 թվական։ Կարո՞ղ է դա ավելի շուտ տեղի ունենալ: Այո՛»,- Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բրոյերը:
Գերմանիայից ամերիկյան զորքերի դուրսբերման և Վաշինգտոնից ստացվող հակասական ազդակների լույսի ներքո գեներալն առանձնահատուկ կերպով ընդգծել է ՆԱՏՕ-ի համախմբվածությունը։
«Մեր խնդիրը Մոսկվայում է, և ոչ մի այլ տեղ»,- հայտարարել է Բրոյերը:
Ուստի Գերմանիային արդեն հիմա անհրաժեշտ են զինված ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում ունակ կլինեն անմիջապես ներգրավվելու մարտական գործողություններում (այսպես կոչված՝ «Fight-Tonight» պատրաստվածություն), կարծում է նա։
Բունդեսվերի գլխավոր տեսուչը նաև հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք Գերմանիայում ամերիկյան մեծ հեռահարության թևավոր հրթիռների ծրագրված տեղակայումը, հավանաբար, տեղի չի ունենա։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ ամերիկյան հրթիռները կծառայեն որպես ժամանակավոր պաշտպանություն, քանի դեռ Գերմանիան չի ստեղծել սեփական մեծ հեռահարության հարվածային և պաշտպանական միջոցները։ Tomahawk թևավոր հրթիռների տեղակայումը ծրագրվում էր ի պատասխան Ռուսաստանի՝ Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռների տեղակայման, որոնք Բեռլինը դնում են հասանելիության (հարվածի) գոտում։
Ըստ Բրոյերի՝ այժմ դաշնային կառավարությունը «հրատապ կարգով ուսումնասիրում է անցումային լուծումներ», որոնց թվում՝ շուկայում արդեն հասանելի համակարգերի հնարավոր գնումը։
Այս նպատակով Բրոյերը վերջերս այցելել է Պենտագոն։ Մայիսի վերջին Վաշինգտոն կմեկնի Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ շարունակելու բանակցությունները Tomahawk թևավոր հրթիռների գնման շուրջ, հայտնում է DW-ն։
Source: https://news.am/hy/news/1035783
Football
Բունդեսվերում կարծում են, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա ոչ ուշ, քան 2029 թվականին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։