Մոտ 2 մլն բարել իրաքյան նավթ Չինաստան տեղափոխող սուպերլցանավը հաղթահարել է ԱՄՆ-ի ծովային շրջափակումը և դուրս եկել Արաբական ծով, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

«Eagle Verona խոշոր նավթատար լցանավը Օմանի ծոցից մտել է Արաբական ծով՝ Չինաստան հասցնելով մոտ 2 մլն բարել իրաքյան նավթ», — ասվում է հրապարակման մեջ։

Equasis ծովային տվյալների բազայի համաձայն՝ նավը պատկանում է Սինգապուրում գրանցված մալայզիական AET Inc PTE Ltd ընկերությանը։ Այն MISC խմբի մաս է կազմում, որն իր հերթին PETRONAS խմբի կազմում է։ Նշվում է, որ MISC-ն և AET-ն Սինգապուրում ունեն նույն հասցեն։

Source: https://news.am/hy/news/1037996