Սպասվում է, որ Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի վերջնական նախագիծը կհրապարակվի մի քանի ժամվա ընթացքում, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքը բացառիկ իրավունքով ստացել է դրա առանցքային պայմանները, որոնք ներառում են հետևյալը.
* Անհապաղ, համապարփակ և անվերապահ հրադադար բոլոր ճակատներում՝ ներառյալ ցամաքային, ծովային և օդային տիրույթները,
* Փոխադարձ պարտավորություն՝ չհարվածելու ռազմական, քաղաքացիական կամ տնտեսական ենթակառուցվածքներին,
* Ռազմական գործողությունների և տեղեկատվական պատերազմի դադարեցում,
* Ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու պարտավորություններ,
* Նավագնացության ազատության երաշխավորում Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում,
* Կատարման վերահսկման և վեճերի լուծման համատեղ մեխանիզմ,
* Չլուծված հարցերի շուրջ բանակցությունները կսկսվեն յոթ օրվա ընթացքում,
* ԱՄՆ պատժամիջոցների աստիճանական չեղարկում՝ համաձայնագրի պայմաններին Իրանի հավատարմության դիմաց,
* Համաձայնագրի նախագիծը վերահաստատում է համապատասխանությունը միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը։
Համաձայնությունն ուժի մեջ կմտնի անհապաղ՝ հենց որ երկու կողմերն այդ մասին պաշտոնապես հայտարարեն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ բանակցություններում եղել են «որոշ լավ նշաններ», սակայն որևէ լուծում չի կարող լինել, եթե Թեհրանը Հորմուզի նեղուցում անցավճարների գանձման համակարգ ներդնի։
Source: https://news.am/hy/news/1037604
World
Բացահայտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի վերջնական նախագծի առանցքային պայմանները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։