Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում է նախընտրական քարոզարշավ իրականացնում։
Factor TV-ն մարզի Վերին Արտաշատ գյուղում արձանագրել է, որ Փաշինյանին դիմավորելու հատուկ միջոցառում էր կազմակերպվել։ Այն համակարգում էր Արտաշատի ՔՊ-ական համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։
Դիմավորման արարողությանը ներգրավել էին նաև Արտաշատի մշակութային տան սաներին։ Մշակույթի տան տնօրեն Նինել Գաբրիելյանը և մշակույթի տան պարուսույցը ցուցումներ էին տալիս երեխաներին, թե ինչպես հարվածել թմբուկին, հաշվել մինչև 16-ը և 16 թիվն առանձնակի տոնայնությամբ արտասանել։ Նինել Գաբրիելյանին Factor TV-նը մի քանի հարց ուղղեց, բայց նա հրաժարվեց պատասխանել։
Վերին Արտաշատի դպրոցի աշակերտներն էլ մեզ փոխանցեցին, որ այսօր դասապրոցեսը նախատեսվածից շուտ են ավարտել, որ ներկա լինեն Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նրանք ՀՀ և ՔՊ դրոշներն էին ծածանում։ Երեխաները նաև կապույտ ծխարձակող սարքեր ունեին, Փաշինյանի գալուն պես ՔՊ-ի կողմից որպես խորհրդանիշ օգտագործվող կապույտ գույնի ծուխը երկինք բարձրացավ։
Source: https://news.am/hy/news/1037362
Football
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել. Factor
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։