ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Source: https://news.am/hy/news/1039159