Հինգշաբթի օրը ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սև ծովում՝ Թուրքիայի հյուսիսային ափերից ոչ հեռու գտնվող երեք նավթատար նավերի վրա։ Այս մասին, հղում անելով «Tribeca» նավագնացային գործակալությանը, հայտնում է Reuters-ը։
Միջադեպի պահին դատարկ ընթացող և Պալաուի դրոշով նավարկող «James II» տանկերը գտնվել է Սև ծովի Թյուրքելի շրջանից մոտ 80 կմ հյուսիս ընկած տարածքում։
Գործակալության փոխանցմամբ՝ նույն տարածքում հարձակման են ենթարկվել նաև Սիերա Լեոնեի դրոշի տակ գտնվող «Altura» և «Velora» դատարկ նավերը։ Հարվածի պահին դրանք ուղղակի կայանված են եղել ծովում։
Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել առափնյա պահպանության նավակները։ Ըստ ստացված տեղեկությունների՝ անձնակազմերից ոչ ոք չի տուժել, բոլորի վիճակը լավ է։
Source: https://news.am/hy/news/1039163
World
Անօդաչուները հարձակվել են Սև ծովում գտնվող երեք լցանավերի վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։