Այսօր՝ մայիսի 29-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ նշված սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ մահացածի անունը Լուսինե է և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։

Source: https://news.am/hy/news/1039495