Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով վերջինս ուղղակիորեն պահանջել էր Քոչարյանի կալանավորումը։
«Այսօր հայտարարել է, թե ես պետք է բանտում նստեմ։ Լեռնային Ղարաբաղն ունեցել է 4 նախագահ։ Երեքը Բաքվի բանտում են։ Երևի «հեռակառավարման վահանակով» (Բաքվից – խմբ.) ասել են՝ չորրորդն էլ (երևանյան – խմբ.) բանտում լինի»,- նկատել է քաղաքական գործիչը։
«Թույլ չենք տա», – բացականչել են դահլիճից։
Մեկնաբանելով Արցախ վերադառնալու հարցը՝ քաղաքական գործիչը փաստել է դրա բարդությունն ու ցավոտ լինելը։ «Վերադարձի իրավունքն անօտարելի իրավունք է, խոսքը պատերազմի մասին չէ, սակայն իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մասին՝ համարելով այն կոնֆլիկտածին»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները նման կերպ են համարում այն ամենը, ինչը կարող է Ալիևի սրտով չլինել։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացը բարդ է, սակայն դրանից հրաժարվելը մեծ սխալ է։
Source: https://news.am/hy/news/1035482
Հայաստան
Արցախցիների վերադարձի իրավունքն անօտարելի իրավունք է. Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։